Ադրբեջանն`Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցն է`մեզ համար դա շատ կարևոր է: Դա պայմանավորված է կողմերի համագործակցությամբ քաղաքական, տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային և այլ ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Վիկտոր Գվոզդը:
Նրա խոսքով, 2018թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 360 միլիոն դոլար:
Ըստ նրա, Ուկրաինան Ադրբեջան է արտահանում սև մետաղներ, էլեկտրական սարքեր, իսկ Ադրբեջանից ներկրում է նավթ, նավթամթերքներ, մետաղներ և այլն:
Նա հավելել է, որ Կիևն ու Բաքուն համագործակցում են նաև ռազմա-տեխնիկական ոլորտներում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42467