Փորձագետ. JF-17 Thunder կարողանում է ճշգրիտ գործողություններ կատարել լեռնային պայմաններում

Մինչև 2019թ.-ն Ադրբեջանը պլանավորում է Պակիստանից գնել JF-17 Thunder կործանիչներ: Այդ գործարքն ավելի կամրապնդի Ադրբեջանի ու Պակիստանի միջև ռազմական կապերն, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի օդուժի պահեստազորի գեներալ Շահիդ Լաթիֆը:


Նա նշել է, որ JF-17 Thunder համապատասխանում է բոլոր արդի պահանջներին`այն օգտագործվում է Պակիստանի օդուժում:


Ըստ նրա, JF-17 Thunder զինված է արդի զինատեսակներով և ավիացիոն տեխնիկայով:


Նա հավելել է, որ JF-17 Thunder կարողանում է ճշգրիտ գործողություններ կատարել լեռնային պայմաններում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42463