Սիրիայից ֆրանսիական զորքերի դուրսբերումը քննարկվում է

Հարցը` Ֆրանսիան դուրս կբերի՞ զորքերը Սիրիայից, թե՞ ոչ, ներկայումս քննարկվում է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը:


«Այո, մեզ, ինչպես բոլորին, զարմացրեց Սիրիայից զորքերը դուրս բերելու` ԱՄՆ-ի որոշումը: Այդ պահից մենք մշտական կապ ենք պահպանում ամերիկյան ղեկավարության հետ, սակայն Ֆրանսիան նույնպես որոշակի պարտավորություններ ունի կոալիցիայի շրջանակում: Մեզ հանգստացնում է այն, որ խոսքը աստիճանական, ծրագրված դուրսբերման մասին»,- ասել է դեսպանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42409