Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հնարավոր է Վրաստան այցելի:
Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի նախագահ Նինո Զամբախիձեի հայտարարության համաձայն, որն ԱՄՆ-ում ներկա է գտնվել կին առաջնորդների հետ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, Իվանկա Թրամփը խոստացել է, որ Վրաստան կայցելի և տեղում կծանոթանա այն նախագծերի հետ, որոնք ամերիկյան պետությունն իրականացնում է Վրաստանում:
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է տարբեր երկրներից ժամանած կին առաջնորդների, այդ թվում՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավարին: Զամբախիձեն նախագահ Թրամփին ու ներկաներին պատմել է այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխել ԱՄՆ կառավարությունից ստացած դրամաշնորհը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42384