Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։
Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42366