Չինաստանը «զզվելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները ույղուրների մասին և բողոք հայտնել թուրքական կողմին: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյն իր հայտարարությունում կոչ էր արել Չինաստանին` հարգել էթնիկ ույղուրների իրավունքները և փակել ճամբարները, որոնք նախտեսված են նրանց բռնի պահման համար:
Աքսոյը «խայտառակություն» էր որակել այն, որ XXI դարում դարձյալ ի հայտ են եկել համակենտրոնացման ճամբարներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42331