Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց

Անազատության մեջ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այս լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին ԲԿ-ից։


Աղբյուրը նշեց, որ Գրիգորյանը պետք է հետազոտվի: Հարցին՝ առողջական վիճակը վատթարացե՞լ է, թե հերթական հետազոտությունն է, հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու առկա հիվանդությունները, մեր զրուցակիցը նշեց, որ իրավասու չէ նման տեղեկատվություն տրամադրել:


Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան։ 


Ավելի վաղ, 2018թ. դեկտեմբերի 21-ին, Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջանի ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42271