Սթիվեն Քոեն. ԱՄՆ-ը վախենում է կորցնել միակ գերտերության կարգավիճակը

Ամերիկացի ռազմական փորձագետ ու քաղաքագետ, Պրինստոնյան համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Քոենը պատմել է Սիրիայում ՌԴ-ի հատուկ գործողությունների պատճառով ԱՄՆ-ի անհանգստության իրական պատճառների մասին:

Փորձագետը նշել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի հետ համագործակցելուց հրաժարվելը բացատրվում է ԱՄՆ-ի վախով՝ կորցնելու միակ համաշխարհային գերտերության կարգավիճակը, որը նրանք ձեռք են բերել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, փոխանցում է The Nation-ը:

Քոենի խոսքով, ԱՄՆ-ը ուղղակի հրաժարվում է ճանաչել այս աշխարհի բազմաբևեռությունն ու ամեն ինչ անում են իր գերակայության պահպանման համար: Ըստ նրա, դրա մասին են վկայում ԱՄՆ-ի հրաժարվելը միանալու Ֆրանսիային, Գերմանիայում ու ՌԴ-ին՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև Վաշինգտոնի ցանկության բացակայությունը միանալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ "Իսլամական պետության" դեմ պայքարում Սիրիայում և Իրաքում:

Նրա խոսքով, Վաշինգտոնի կողմից բազմաբևեռությանը խոչընդոտելը՝ արդիականության դեմ պայքար է: Քոենը հավելել է, որ ԱՄՆ-ը դառնում է համաշխարհային խնդիրների մի մասը, այլ ոչ թե դրանց հանգուցալուծողը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/4227