Շուգաև. ՌԴ-ն չի կարող թելադրել Ադրբեջանին, թե որտեղ և ինչ զենքեր գնել

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բելառուսից Պոլոնեզ համակարգի գնմանը նշել է, որ այդ գնման մեջ տեսնում է առողջ մրցակցություն և ոչ մի վտանգ ռուս-ադրբեջանական համագործակցությանը:


Նա նշել է, որ ադրբեջանցիներն այսօր համագործակցում են ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Բելառուսի հետ և դա առողջ մրցակցություն է, երկու երկրներն էլ ԱՊՀ-ի անդամ են:


Ըստ նրա, իրենք չեն կարող թելադրել, թե ով որտեղից և ինչ տեսակի զենք գնի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42101