Սամվել Բաբայանը մտադիր է առաջադրվել 2020 թ-ի Արցախի նախագահական ընտրություններին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է «Ազատության» հետ զրույցում:


«Ես ոչ թե ցանկություն ունեմ նախագահի թեկնածու առաջադրվելու, այլ ինձ պարտադրում են, որ մասնակցեմ»,- ասաց նա և նշեց, որ նախատեսում է այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել՝ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով:


Դեռեւս այս հարցազրույցից ժամեր առաջ Սամվել Բաբայնը, արձագանքելով թեմայի շուրջ մամուլի բազմաթիվ հրապարակումներին, հայտարարել էր, որ չի մասնակցելու ընրտություններին, քանի որ գոյություն ունի օրենսդրական արգելք: Խոսքը սահամանադրական արգելքի մասին է. վերջին 10 տարում նա մշտապես չի բնակվել Արցախում: Նախ Ռուսաստանի Դաշնություն էր, հետո՝ աղմկահարույց “Իգլայի գործով” անազատության մեջ:


Այժմ արդեն նա հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկության մասին՝ նշելով, որ օրենսդրական արգելքը կարող են շրջանցել ստորագրահավաքի միջոցով: Թե արդյոք ավելի վաղ նա տեղյակ չէր սահմանադրական արգելը շրջանցելու հնարավորության մասին, Բաբայանը չի մեկնաբանել:


Միեւնույն ժամանակ մամուլն ավելի վաղ հայտներ էր, որ Բաբայանն իր առաջադրվելու հարցում առաջարկության է սպասում: Թե ումից եւ ինչ առաջարկության մասին է խոսքը, չի պարզաբանվում: «Հիմա ուղղակի հետևում եմ զարգացումներին: Ամեն ինչ թող իր հունով գնա: Ինչո՞ւ պիտի խառնվեմ: Ես նման կոմպլեքս չունեմ: Եթե կլինի առաջարկություն, կքննարկենք: Նման առաջարկություն դեռ չկա», - ավելի վաղ “Ժողովուրդ” թերթի հետ զրույցում հայտնել էր Սամվել Բաբայանը:


Այնուհետեւ նա «Ազատության» հետ զրույցում հայտնում է, որ իրեն պարտադրում են մասնակցել այդ ընտրություններին՝ ակնակրելով, որ այդ “պարտադրանքը” գալիս է հանրությունից: Իսկ թե ով է պարտադրում մասնակցել ընտրություններին, Բաբայանն նշում է, որ ստորագրություն հավաքվի, կտեսնեն, թե ով է պարտադրում: «Դեռ մարած չենք, կփորձենք ամեն ինչ անել, որ օգուտ բերենք»,- ասաց նա:


Ըստ Սամվել Բաբայանի՝ մնում է տեսնել, թե իշխանությունները կկատարե՞ն Սահմանադրության պահանջը, թե՞ ոչ:


Փորձագետների կարծիքով, Սամվել Բաբայանին, եթե եղել է լուրջ առաջարկություն, որից հետո նա որոշել է մասնակցել ընտրություններին, ապա այդ նման ծանրակշիռ առաջարկ նրան կարող էին անել Հայաստանի իշխանությունը, կամ այդ իշխանության կարեւոր օղակներից մեկը: Չպետք է մոռանալ, որ Բաբայանն ազատ արձակվեց Հայաստանում իշխանափոխությունից հետո: Ինքը՝ Բաբայանը քանիցս ակնարկել է, որ իր հետագա քաղաքական գործողությունները պատրաստ է համաձայեցնել ՀՀ իշխանության հետ:


Այսպիսով Արցախում 2020 թ-ի նախագահական ընտրություններին երկու հիմնական թեկնածու է նշմարվում: Մեկը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, իսկ մյուսը՝ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42086