Սոցցանցերում մի խումբ մարդիկ անհարգալից վերաբերմունք են դրսևորում Ադրբեջանի նախագահի հանդեպ: Որքան ուժեղանում է Ադրբեջանը, ուժեղանում է աջակցությունը Իլհամ Ալիևի քաղաքականությանը, այդ գրոհները շատանում են: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը:
«Այդ անշնորհքությանը պետք է վերջ դնել: Ադրբեջանին սևացնող քաղաքականությունը դատապարտված է պարտության: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ մեր երկիրը չի հաջողվի փլուզել»,- ասել է նա:
Ասքերովը կոչ է արել խստացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատիժը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42066