ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` կազմակերպությանը կից ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հաշվետվությանը հղումով:
Հաշվետվության հեղինակները նշել են, որ կդիմեն անհրաժեշտ «միջոցների», եթե խախտումներ հայտնաբերեն ռուսական կողմից:
«ԱՄՆ-ը կուսումնասիրի բոլոր համապատասխան քայլերը, որպեսզի լուծի հարցը և Ռուսաստնաի շուկաները բաց լինեն ԱՄՆ-ից արտահանման համար»,-ասվում է փաստաթղթում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42046