Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության, գիտության փոխնախարար։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ», - ասված է վարչապետի որոշման մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42039