Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում. ՀԺ

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:


"Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:


ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին", - հայտնում է թերթը:


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ, մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:


Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:


Մինչ օրս Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը, Սեյրան Օհանյանը եւ Միքայել Հարությունյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42007