Су-30СМ ծանր կործանիչներ են`հեռահար խոցման շառավիղով, որոնք նախատեսված են օդում գերակայություն ստանալու համար: ՀՀ-ն գնել է դեռևս 4 այդպիսի ինքնաթիռ, իսկ դրանց առաքումը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
Նա նշել է, որ ՀՀ-ն կարող է այդպիսի զենքերով պատերազմել կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ: Սակայն ՀՀ-ն չի կարող մրցել Թուրքիայի հետ: Եթե թուրքերն ամերիկացիներից ստանան F-35 Lightning-II ինքնաթիռներն, այդ դեպքում առավել ևս:
Ըստ նրա, Բաքուն ունի մեծ ներուժ պատասխանելու Су-30СМ հետ կապված գործարքին: Ադրբեջանը ռազմական կապեր է հաստատել ՌԴ-ի, Թուրքիայի և Իսրայելի հետ: Նա նշել է, որ ՌԴ-ն ունի Су-35 կործանիչներ, որոնք ավելի արդիական են ու թանկ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41995