«Բաց հասարակության հիմնադրամների» (Open Society Foundations) հիմնադիր Ջորջ Սորոսը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել` հիշատակելով Հայաստանը և ժողովրդավարության կայացման կարևորությունը մեր երկրում:
«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»,- գրել է նա։
Սորոսը նաև հրապարակել է շաբաթներ առաջ Open Society Foundations-ի կայքում հրապարակված հայ լրագրողի «Ինչպես ԱՄՆ-ը կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածի հղումը, որում դիտարկվում են թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետագա զարգացման հնարավորությունները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41973