Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Արմեն Աշոտյան

Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հանրապետականների պատվիրակության այցին Գերմանիա, որի կազմում էին ինքը Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը:


Նա հավելել է նաև, որ այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը քննարկել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։ «Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020-ին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները», - ասվում է գրառման մեջ։


Աշոտյանը նաև հավաստիացրել է, որ Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին և հայ ժողովրդին։ ՀՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Գերմանիա: Գերմանիայում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41947