Դիմակավորված հարձակում «Նոր Զովք» սուպերմարկետի վրա

Երեկ՝ հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։


Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41874