Թրամփ. Մենք 100 տոկոսով ՆԱՏՕ-ի հետ կլինենք

ԱՄՆ-ը լիովին հավատարիմ է ՆԱՏՕ-ին՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ կրկին նշելով, որ մյուս անդամներն ավելի շատ պետք է վճարեն իրենց անվտանգության համար։

«Մենք 100 տոկոսով ՆԱՏՕ-ի հետ կլինենք, սակայն, ինչպես ես ասել եմ երկրներին, դուք պետք է ակտիվանաք եւ վճարեք»,- նշել է Թրամփը՝ ելույթ ունենալով Պենտագոնում։

Նրա մեկնաբանություններից հետո «Նյու Յորք թայմսը» հոդված է տպագրել այն մասին, որ անցյալ տարի ԱՄՆ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը։

Այսօր Թրամփը կրկին հայտարարել է, որ մոտ դաշնակիցները տասնամյակներով օգտվել են ԱՄՆ անվտանգության հովանու առավելություններից, եւ որ իր առաքելությունն է՝ դադարեցնել դա։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41274