ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը փորձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգման համար մեղադրել ՌԴ-ին

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը փորձել է մեղադրել ՌԴ-ին այն բանում, որ Մոսկվան իբր թե խոչընդոտում է ղարաբաղյան հարցի լուծմանը և իրականացնում է հետխորհրդային տարածքում նոր հակամարտության օջախների ստեղծման քաղաքականություն:

Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսին տեղեկացրեց է ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, նորվեգական Ստավանգերում քննարկման է ներկայացվել «ՆԱՏՕ-ն և ՌԴ-ը եվրաատլանտյան անվտանգությունում» թեմայով զեկույց: Փաստաթղթում տեղ են գտել որոշակի ձևակերպումներ, որոնց համաձայն Ղարաբաղի շուրջ այսօրվա փակուղային իրավիճակը բացատրվում է Մոսկվայի գործողություններով: ՌԴ-ի հասցեին նաև մեղադրանքներ են հնչել ուկրաինական ճգնաժամի պատճառով:

Ինչպես նշել է Նահապետյանը, հայկական պատվիրակությունն իր անհամաձայնությունն է հայտնել նմանատիպ ձևակերպումների առնչությամբ՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում իրերի իրական դրությանը: Նահապետյանը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում նաև հայտարարել է, որ "չպետք է բոլոր հավկիթները դնել մեկ արկղում", քանի որ ղարաբաղյան հակամարտության ու ուկրաինական ճգնաժամի էթիմոլոգիան ընդհանրապես տարբեր են:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն իր հերթին նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, որտեղ ներկայացված են ոչ միայն ՌԴ-ը, այլ նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/4101