Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին կրկին կժամանի Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:


«Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Մոսկվայում երկու երկրների նախագահները կշարունակեն քննարկումը բելառուսա-ռուսական համագործակցության հրատապ հարցերի շուրջ, որոնք կողմերը տարբեր ձեւաչափերով հանգամանորեն քննարկել են դեկտեմբերի 25-ին Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40659