Վրաստանի խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը Քութայիսում: Սահամանադրության նոր խմբագրվածքին համապատասխան, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 16-ին նոր նախագահի պաշտոնակալության օրը, բարձրագույն օրենսդիր մարմնի գտնվելու վայրը նշված չէ:
Հիմնական օրենքի նախորդ տարբերակում ամրագրված էր դրույթ, որին համապատասխան խորհրդարանը պետք է գտնվեր Քութայիսում:
Դեկտեմբերի 27-ին կայացել է արտահերթ նստաշրջան, որը պատգամավորների համար դարձել է վերջին աշխատանքային օրը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում:
Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը Քութայիս էր տեղափոխվել 2012 թվականին՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40655