Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցությունները կակտիվանան: Այդ բանակցությունների ավարտման ժամկետները նախանշված են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, այս թեման շոշափվել է նախօրեին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել գազի շուրջ քննարկումը, քանի որ երեկվա դրությամբ ռուսական Գազպրոմի և հայկական կողմի միջև ակտիվ բանակցություններ ֆիքսված չեն:
«Այդ բանակցությունների ավարտման ժամկետները նախանշված են: Դրանք (ժամկետները) կան, մենք ցեյտնոտի մեջ ենք»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40654