Իրանական տեղեկատվական Fars News գործակալությունը հերքել է ԻՀՊԿ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի ղեկավար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի մահվան՝ իսրայելական ԶԼՄ-ների կողմից տարածված լուրերը։
Գործակալությունը գրել է, որ այսօր Սուլեյմանին եղել է իմամ Խոմեյնիի մզկիթում։ Իր հերթին Fars-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցում Սուլեյմանին այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցում է Մահմուդ Խաշեմի Շախրուդիի հուղարկավորությանը։
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան երեք սպաներ, որոնց թվում՝ Սուլեյմանին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40635