Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով երեկ այցելել է Իրաք:
Իրաքում ելույթի ժամանակ Թրամփը անդրադարձել է նաև Իսրայելի հետ հարաբերություններին:
Լրագրողները հետաքրքրվել են` արդյո՞ք Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը չի վտանգի ԱՄՆ-ի մոտ դաշնակից Իսրայելին:
«Ես դա այլ կերպ եմ տեսնում: Ես խոսել եմ Բիբիի (Բինյամին Նեթանյահու) հետ և ասել նրան` գիտեք` մենք Իսրայելին տարեկան 4,5 մլրդ դոլար ենք տալիս: Եվ լավ կարողանում են իրենց պաշտպանել, ինչում կարելի է համոզվել»,- ասել է Թրամփը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40588