ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին, թեև Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ բացասաբար են ազդում կյանքի մակարդակի վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պատժամիջոցներն ազդում են մարդկանց կյանքի մակարդակի վրա, սակայն կասկած չկա, որ ԱՄՆ-ը կպարտվի, իսկ Իրանի կառավարությունը, խորհրդարանի, ժողովրդի և հոգևոր առաջնորդի աջակցությամբ, կհաղթահարի դժվարությունները»,- ասել է նա:
Ռոհանին նաև հավելել է, որ ամերիկյան դավադրության հիմնական նպատակն է ծնկի բերել Իսլամական Հանրապետությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40492