Սկսել են լուրեր տարածել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը պայմանավորվել են Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ չանցկացնելու մասին: Այս մասին Facebook-յան ր էջում գրել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, ով դա վատ նախադեպ է համարում, քանի որ այն ենթադրել է տալու, թե, իբր, հայաստանյան իշխանափոխությունն էլ այսօրինակ ստվերային պայմանավորվածության արդյունք է:
«Բանն այն է, որ ընտրությունների արտահերթ տարբերակը հաճախ, եթե ոչ միշտ, ժողովրդի ճնշմամբ ու պահանջով է իրականացվում: Եթե իրավիճակը հասունանա, ապա Երևանի ու Ստեփանակերտի վերին պաշտոնյաների մակարդակում ձեռք բերված որևէ ստվերային պայմանավորվածություն չի գործի»,- գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40464