Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամ Քադաֆին, դիմել է ռուսական իշխանություններին` Լիբիայում իր նախագահական ամբիցիաներին աջակցելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Աղբյուրներից մեկը պատմել է, որ ռուսական իշխանություններն արդեն բանակցություններ են ունեցել Քադաֆիի որդու հետ, սակայն Ռուսաստանը դեռ չի որոշել` ում կաջակցի Լիբիայում նախագահական ընտրարշավում:
Ըստ գործակալության` Քադաֆիի որդին հոկտեմբերի սկզբին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ և նամակ փոխանցել Վլադիմիր Պուտինին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40440