Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին հրամանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի արդեն պաշտոնաթող պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսի կողմից, հաղորդում է CNN- ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրներին:
Ինչպես հաղորդել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը, «Սիրիայի վերաբերյալ գործադիր հրամանագիրը ստորագրվել է»: Մեկ այլ աղբյուր ճշտել է, որ փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը, ով հեռացել է արդեն այդ պաշտոնից:
Ըստ աղբյուրներների, հրամանը հստակեցնում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակն ու կարգը:
Ակնկալվում է, որ դրա իրականացումը կսկսվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40432