Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորը ափսոսանք է հայտնել Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մեկնարկի մասին՝ հայտարարելով ԻՊ դեմ հաղթանակի մասին:
«Ես խորապես ցավում եմ Սիրիայի վերաբերյալ ընդունված այդ որոշման համար», - Չադում մամուլի ասուլիսին ասել է նա:
«Դաշնակիցներ լինել նշանակում է ուս ուսի պատերազմել: Դա ամենակարեւորն է պետության ղեկավարի եւ Զինված ուժերի ղեկավարի համար: Ցանկացած դաշնակից պետք է հուսալի լինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40416