Հույս ունեմ, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ չունի տեղեկատվություն, թե գազի գինը կթանկանա, ինչի մասին օրերս գրեց հայկական մամուլը. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա: Մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք»,- ասաց նա:
Նա նաև հրաժարվեց կանխորոշող հայտարարություններ անել այն մասով, թե արդյոք հայկական կողմը պնդում է գազի գնի նվազեցումը.
«Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել: Հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40405