Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակման որոշումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, Տաջիկստանի նախագահը դեկտեմբերի 14-ին Զասի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերջինիս սատարելու մասին:
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնեթդինովը հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշման ստորագրման ժամկետները հանտնի չեն, այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը պետք է դնեն կազմակերպության բոլոր անդամ-պետությունները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40402