Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է Բելտան:


Նշվում է, որ Լուկաշենկոն Զասի հետ  աշխատանքային հանդիպում է այսօր անցկացրել, որի ժամանակ թեկնածուն զեկուցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հետ հանդիպումների մանրամասները: Նա նշել է, որ արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան.


«Այս պետությունների նախագահները սատարել են Բելառուսի թեկնածուի նշանակմանը»,- գրում է աղբյուրը:


Հիշեցնենք, նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ստանիսլավ Զասի այց Հայաստան այս պահին չի նախապատրաստվում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40389