Իրանը կշարունակի մնալ միջուկային գործարքում, քանի դեռ այն օգուտ է բերում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արակչին:
«Մենք կմնանք միջուկային գործարքում քանի դեռ այն մեզ օգուտ է բերում, սակայն իրականում Իրանի օգուտը` տնտեսական օգուտը, գնալով ավելի քիչ է դառնում: Մենք անհրաժեշտ որոշում կկայացնենք, երբ ժամանակը գա»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40387