Ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո: Այս մասին WTNT ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Նրա խոսքով, Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր առաքելությունը «Իսլամական պետություն» խալիֆաթի վերացումն է: Նա նշել է, որ ԻՊ ահաբեկիչները դեռեւս գործում են ամբողջ աշխարհում: Այս կապակցությամբ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել հակաահաբեկչական քարոզարշավը, շարունակել ԻՊ դեմ պայքարը` անկախ նրանից, այն տեղի է ունենում Սիրիայում, թե այլ վայրերում:
«Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը չի նվազեցնում Մերձավոր Արեւելքում այս վարչակազմի ահռելի հաջողությունը ահաբեկչության դեմ պայքարում», - նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40380