Նախօրեին ժամը17։50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում մի կին իրեն ինքնահրկիզել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները մարել են բռնկված կրակը, կինն անմիջապես տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։
Ախտորոշումն է՝ «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի»։ Բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40377