Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, թեև ԱՄՆ-ը որոշել է դուրս բերել իր զորքերը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից եվրոպական գործերով նախարար Նատալի Լուազոն:
Նախարարը նշել է, որ, չնայած հաջողություններին, ահաբեկչության դեմ պայքարը դեռ չի ավարտվել:
«Մեծ հաջողությունների ենք հասել: Ճիշտ է, դա արել ենք կոալիցիայի հետ համատեղ, սակայն պայքարը շարունակվում է, մենք այն կշարունակենք»,- ասել է Լուազոն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40345