Աննախադեպ ընտրություններից հետո ժամանակն է կենտրոնանալ տնտեսության վրա. Ղուկասյան

Այսօր ԱԺ անցած քաղաքական երեք ուժերից երկուսը պայքար են մղում ապացուցելու, թե որն է իրական ընդդիմությունը: Հայաստանում այլևս չպետք է լինի այդպիսի տարանջատում, թե ով է իրական ընդդիմությունը, ով՝ ոչ: Չկա այդպիսի տարանջատում. դա կեղծ օրակարգ է և արհեստական բախում, որը չի հետապնդում հանրային որևիցէ շահ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով կուսակցության գնահատականը անցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ըստ նրա, իրական ընդդիմությունն այսօր ոչ թե ինչ-որ առանձին քաղաքական ուժ է, այլ ժողովուրդը, որը գարնանը ապացուցեց, որ կարող է պահանջատեր լինել և հասնել իր պահանջների կատարմանը: Իսկ իրենք, որպես արտախորհրդարանական ուժ, հանդես են գալու հետևյալ դիրքերից՝ եթե իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոչ հայանպաստ կամ հանրային շահին հակառակ գործունեություն ծավալի, ապա իրենք ընդդիմություն են, եթե լինեն ժողովրդի օգտին ու շահին համապատասխանող որոշումներ՝ պետականամետ:

Ղուկասյանի խոսքով, վերջին ամիսների իրադարձությունները մի քանի կարևոր բաղադրիչներ են իրենց մեջ պարունակում: Նախ, Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն և իրապես այլ, նոր որակի խորհրդարանական ընտրություններ: Դրական արձանագրում՝ նախընտրական շրջանում մասնակից ուժերի միջև առկա էր երկխոսություն, անգամ ականատես եղավ աննախադեպ բանավեճի՝ ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ, և այս մշակույթը, ըստ բանախոսի, պետք է զարգանա: Կարևոր էր նաև այն, որ քաղաքական ուժերը ուղիղ երկխոսության մեջ էին նաև ընտրողի հետ, օգտագործելով դրա համար տարբեր միջոցներ՝ անհատական շփում, սոցիալական ցանցեր և այլն:



«Ամենակարևորն այն է, որ այս ընտրությունների նախաշեմին բոլոր քաղաքական ուժերը շեշտում էին, որ հենց քաղաքացին է լինելու ապագա Ազգային ժողովն ընտրողը, յուրաքանչյուր քաղաքացու ձայն լինելու է որոշիչ: Եվ կարող ենք արձանագրել, որ այս Ազգային Ժողովը ձևավորվել է քաղաքացու քվեով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ապա թերևս ամենագլխավորն այն էր, որ քաղաքական ուժերը քիչ էին շեշտադրում իրենց ծրագրային դրույթներն ու գաղափարները: Բանախոսը նշեց, որ քարոզարշավի ժամանակ գրեթե չներկայացվեցին հստակ տնտեսական ծրագրեր, ուժերը շատ քիչ էին կենտրոնանում այն խնդրի վրա, թե ինչպե՞ս են իրենք պատկերացնում տնտեսական զարգացումը ու դրա տեսլականը: Առհասարակ, նշեց նա, տնտեսական բաղադրիչը շատ կաղում էր.

«Մինչդեռ տնտեսական բաղադրիչը չափազանց կարևոր է, որովհետև թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկը այն էր, որ մարդիկ փողոց դուրս եկան նաև հիմքային սոցիալ-տնտեսական փոփոխությունների պահանջով, որոնք կբերեն յուրաքանչյուրիս կյանքի որակի փոփոխության: Բայց տնտեսական բաղադրիչը մի փոքր կաղում էր, այն ամբողջությամբ փոխարինվեց նախկին իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ: Իհարկե, քննադատությունը տեղին է ու օբյեկտիվ, բայց մենք պետք է անցյալը թողնենք անցյալին ու կենտրոնանանք ապագայի վրա, առավել ևս, որ ընտրությունները որոշում էին ապագա հինգ տարիների ճակատագիրը»,- շեշտեց Արման Ղուկասյանը: Ու թեև ՀԱՍԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցություն չունեցավ, բայց ներկայումս մշակում է տնտեսական իր ծրագիրը և պատրաստ հետագայում համագործակցել ԱԺ անցած և արտախորհրդարանական այլ ուժերի հետ:

Արման Ղուկասյանն արձանագրեց նաև, որ քաղաքական այն ուժերը, որոնք հանդես էին գալիս Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ ռևերսների օգտին, նրանք չանցան ԱԺ, որտեղ ներկայացված են նրանք, որ հանդես են գալիս ՀՀ արտաքին հավասարակշռված քաղաքական կուրսի օգտին: Բանախոսն արձանագրեց, որ անգամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է այսօր այդ դիրքերից հանդես գալիս, որը այս քարոզարշավի ժամանակ հրաժարվել էր կտրուկ հայտարարություններից արտաքին քաղաքական վեկտորի մասով:

Հավելելով իր խոսքը, կուսակցապետը նշեց.

«Այսօր գնդակը Նիկոլ Փաշինյանի կառավարության դաշտում է և մոտ ապագայում մենք պետք է տեսնենք իրական փոփոխությունները, քանի որ դրա պատասխանատուն հենց իրենք են: Սոցիալ-տնտեսական բազային փոփոխություններն այսօր գլխավոր հարցն է»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40331

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online