Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:
Նրա խոսքով, ինքն ընդունել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, զրույց ունեցել վերջինիս հետ և արդեն ստորագրել է համապատասխան որոշումը.
«ՀԱՊԿ–ի նման կարեւոր եւ անհրաժեշտ կառույցն առանց գլխավոր քարտուղարի թողնելն անկարելի է»,– շեշտել է Ժեենբեկովը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ստանիսլավ Զասի թեկնածությանն աջակցությամբ հանդես են եկել Ղազախստանն ու Տաջիկստանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40277