Մադրիդյան սկզբունքների կյանքի կոչումը կհայաթափի Արցախը

Երկար ժամանակահատվածից հետո մենք Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:


«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։


Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների։ 2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է»,- ասել է Մամեդյարովը:


Մինչև թավշյա հեղափոխությունը բանակցային սեղանին դրված էին այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնց հիմքում ընկած էին հայկական կողմերի համար անընդունելի մի շարք սկզբունքներ` մադրիդյան փաստաթղթի դրույթների կյանքի կոչումը կկազմաքանդի Արցախի անվտանգության ու պաշտպանունակության ողջ համակարգը:


Եթե հայկական կողմն ընդունել է մադրիդյան փաստաթուղթը կյանքի կոչելու Մինսկի խմբի համանախագահների առաջարկն ու Բաքուն փոխըմբռնում է տեսնում բանակցություններում, ապա սա պետք է մտահոգիչ մեսիջ դառնա հայ հասարակության համար:


Բաքուն մինչ այս պահն ուներ բանակցություններում հստակ ռազմավարություն ու իր համար կարմիր գծեր` զորքերի դուրս բերում 7 շրջաններից, ադրբեջանցի փախստականների վերադարձ, ինչից հետո պատրաստ էր Լեռնային Ղարաբաղին տրամադրել Ադրբեջանի կազմում ինքնավարության ամենաբարձր աստիճանը, չխախտելով, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ապրիլյան պատերազմից հետո Բաքվի պահանջներն էլ ավելի խստացվեցին ու Ադրբեջանը շարունակաբար զինվելով, այժմ չի գնալու հայկական կողմերին որևէ զիջումների, հատկապես Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում` Արցախի անկախությունը քաղաքական ինքնասպանություն է Ալիևի ռեժիմի համար:


Ինչ վերաբերվում է տխրահռչակ մադրիդյան սկզբունքներին, ապա դրանց կյանքի կոչումը Արցախը հայաթափելու ճանապարհն է, և ահա թե ինչու: Յոթ շրջանները կամ «անվտանգության գոտին», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, հայկական հողերը, ունեն ռազմավարական նշանակություն` դա հայկական կենսական տարածք է։ 


Սկսենք Աղդամից (Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝ կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտ:


Այդ պլանը ձախողվեց՝ հայկական հրետանու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Այսինքն, մարտական գործողությունների ընթացքում Աղդամը պաշտպանվել է, իսկ խաղաղ բանակցությունների ժամանակ պետք է հետ վերադարձվի` տրամաբանությունը ո՞րն է:


Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա, ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝ Ստեփանակերտը:


Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝ այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, բացի այդ, Աղդամը խորհրդային ժամանակներում Ադրբեջանի մեծությամբ, հզորությամբ երկրորդ քաղաքն էր և դրա վերադարձը Բաքվին նաև PR, քարոզչության տեսանկյունից լայնորեն կօգտագործի, որպես հոգեբանական գործոն, որպես մեծ ձեռքբերում։


Մերձարաքսյան շրջանները կարևոր են ռազմական տեսանկյունից՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են, և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակակետերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի և արդեն Լաչինի միջանցքն էլ պետք չի գա՝ կկորի դրա ռազմավարական նշանակությունը, եթե անգամ այն տրվի հայերին:


Միջանցքը կարելի է հեշտությամբ «կտրել» հրետանու հարվածներով, ճանապարհն անընդհատ պահել դիպուկահարների կրակի տակ՝ խաղաղապահների մասին միֆերը ոչինչ են՝ ոչ մի հակամարտությունում խաղաղապահները եղանակ չեն ստեղծել, նրանք մի օր հեռանալու են, իսկ Լաչինի միջանցքի գրավումն ադրբեջանցիների կողմից այդ պահին կդառնա ժամերի հարց:


Բացի այդ, մերձարաքսյան շրջաններն ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝ դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապն Իրանի հետ (ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Կապանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու:


Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակակետեր կկառուցեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝ Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմուտքից, իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից:


Ինչ վերաբերում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝ խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝ այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե′ Մարտակերտն ու Քաշաթաղը, թե′ Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝ կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն այդ շրջանն Ադրբեջանին հանձնելու դեպքում:


Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը կենսունակ պետություն է միայն այսօրվա սահմաններով, նախկին սահմանների վերադարձը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական իմաստներով այն կդատապարտի հայաթափման և կվերածի «երկրորդ Նախիջևանի»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40244

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel