ՀՀ-ն դեմ է քվեարկել ՄԱԿ-ում Կիեւի ներկայացրած "հակառուսական բանաձեւին"

Ուկրաինան Ղրիմի վերաբերյալ բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի՝ Նյու Յորքում ընթացող Գլխավոր վեհաժողովի նիստում, որին դեմ է քվեարկել 16 երկիր, այդ թվում Հայաստանը: Բանաձևը կոչվում էր «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի հատվածների ռազմականացման խնդիրը»:


Կողմ է քվեարկել 66 երկիր, ձեռնպահ՝ 72, հայտնում է Segodnya.ua-ն:


Հայաստանից բացի դեմ են քվեարկել Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Իրանը, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, ՌԴ-ն, Սերբիան, Հարավային Սուդանը, Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն:


Բանաձևը կոչ է անում ՌԴ-ին դուրս բերել զորքերը Ղրիմից և «դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան»: Նաև կոչ է արվում Ռուսաստանին չհետապնդել առևտրային նավերը, ինչպես նաև չսահմանափակել միջազգային նավարկությունը Սև և Ազովի ծովերում:


ՀՀ-ն դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևերին նաև 2017-ին և 2016-ին:


2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40195