Սալեհին զգուշացրեց Արևմուտքին՝ ուրանի 20 տոկոսանոց հարստացումը հասանելի է

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին Թեհրանի հարավում գտնվող Ղոմի «Ֆորդու»-ի միջուկային կայք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ուրանի հարստացումը շարունակվում է և Իրանը երբ կամենա, կարող է վերացնել 300կգ-ի սահմանափակումը և ցանկացած մակարդակի հարստացում իրականացնել:


Նրա խոսքով, թեև Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում որոշ սահմանափակություններ է ընդունել, սակայն դա չի արգելում Իրանում միջուկային արդյունաբերական խաղաղասիրական աշխատանքները:


«Այս պահին 1044 ցենտրիֆուգներ են տեղադրված «Ֆորդու»-ի միջուկային կայքում և եթե ԻԻՀ համակարգը որոշի «Ֆորդու»-ում ուրանի 20 տոկոսանոց հարստացումը կվերսկսվի»,- ընդգծել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը:


Սալեհին նաև ՀԳՀԾ-ի հարցով եվրոպացիների համագործակցության կապակցությամբ հույս հայտնելով  հավելել է. «Եվրոպացիներն ու ՀԳՀԾ-ի ներկա կազմը պետք է որքան հնարավոր է շուտ կատարեն իրենց տված խոստումները, լրացնեն ԱՄՆ-ի միջոցով ստեղծված բացն ու իրագործեն իրենց ստանձնած պարտավորությունները»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39990