Կարս-Ախալքալաք երկաթգծի՝ Սաթխա-Նինոծմինդա հատվածում գնացքի վագոններ են շուռ եկել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման նախագահ Վահագն Չախալյանը:
«Խոսքը բեռնատար գնացքի մասին է, դրա երկու վագոններն են շուռ եկել»,- ասաց նա:
Չախալյանը նշեց, որ քանի որ դեպքը րոպեներ առաջ է տեղի ունեցել, այս պահին տեղեկություն չունի տուժածների մասին: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:
[fb_video url="https://www.facebook.com/100001900737703/videos/2345417042198297/"]
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39982