ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները սադրիչ են։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որ տրվել է Ժնեւում Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերով խորհրդակցությունների արդյունքներով։
«Հենց այսպիսի անպատասխանատու ուղերձները 2008թ․ Թբիլիսիին հրահրեցին հանցավոր ռազմական արկածախնդրության»,- ասվում է հայտարարության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39978