ԱՄՆ-ը փորձում էր խաթարել անվտանգությունն Իրանում և պատերազմ նախաձեռնել երկրում, սակայն ոչինչ չի ստացվել: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Իրանական ազգի դեմ ամերիկյան ծրագիրը բացահայտված է, իսկ այլ` հարված հասցնելուն ուղղված ծրագիր նրանք չունեն: Այն ամենը, ինչ կարող էին անել, արդեն արել են: ԱՄՆ-ի ծրագիրն այն էր, որ պատժամիջոցների միջոցով կհաջողվի խաթարել Իրանի անվտանգությունը և խնդիրներ ստեղծել, հակասություններ ու մեր երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել»,- գրված է Խամենեիի թվիթերյան էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39954