Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:
Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանըի խոսքով, որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած գումար, բայց մերժվել է: Նա նաև տեղեկացրել է, որ այսօր ավելի ուշ դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, ամիսներ առաջ Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39923