Թուրքիան մտադիր է զբոսաշրջությունից եկամուտները հասցնել 42 միլիարդ դոլարի

Թուրքիան 2018թ.-ին ընդունել է 36 միլիոն զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջությունից եկամուտները կազմել են 35 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի փոխնախագահ Հասան Էրդեմը:

Նա նշել է, որ 2019թ.-ին զբոսաշրջությունից ստացվող եկամուտները պետք է հասցնել 40-42 միլիարդ դոլարի:


Էրդեմը հավելել է, որ պետք է ներկայացնել Թուրքիայի այն շրջանների զբոսաշրջային ներուժը, որը դեռևս քիչ բացահայտված է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39902