ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում` ի շահ Հայաստանի քաղաքացիների:
Կառավարության արագ ձևավորումը որոշիչ նշանակություն կունենա հետագա բարեփոխումների դրական իմպուլսը պահպանելու համար»,- գրել է Հանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39900