Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63%-ը

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկության մասնակցության թիվը ընտրությունների ավարտին, ժամը 20-ի դրությամբ, կազմել է 48․63 %: Կամ 1 մլն 260 հազար 840 ընտրող 2 մլն 592 հազար 479-ից: Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նշենք, որ ժամը 20,00-ին ՀՀ տարածքով մեկ փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Այժմ ընթանում է հաշվարկի գործընթացը:


2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574 մլն ընտրող կամ 60.86%-ը։


Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39773