Բոլորն այս երկրում օրենքի առջև հավասար են: Կժխտվի, կասեն անմեղ է` կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:
Նրա խոսքով, ամեն ինչ պարզ կլինի քննությունից հետո:
«Կա օրենք, օրինականություն, բոլորը օրենքի առաջ հավասար են: Եթե կժխտվի, կան իրավապահ մարմիններ, կդիմեն Եվրադատարան, այստեղ-այնեղ ու կտեսնեն ինչ է: Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում», - հայտարարեց Ծառուկյանը:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39743